Միջազգային 

Պրահայում ավարտվել են Ալիև-Միշել բանակցությունները

analitik.am

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվել են են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպմանը նշվել է Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպումների կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ միջնորդական առաքելության համար։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ երկիրն աջակցում է բրյուսելյան ձևաչափին։

Զրույցի ընթացքում քննարկվել է հաջորդ ամիս Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը։

Նույն շարքից