Քաղաքականություն 

Կարեն Անդրեասյանն ասել է, թե որն է իր երազանքը

analitik.am

«Մարդիկ ձանձրացել, հոգնել են 30 տարի լսել, որ շուտով դատարաններն այլևս չեն լինելու այնպիսին, ինչպիսին եղել են տասնամյակներ: Այս մասին  Ազգային ժողովի ամբիոնից ելույթի ժամանակ ասաց Արդարադատութան նախարար Կարեն Անդրեասյանը՝ մեծ պատիվ համարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր թեկնածության առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։

«Մարդիկ  հոգնել են նաև իմ խոսքերից, որովհետև ես այս մասին խոսում եմ գրեթե 20 տարի: Ես չեմ ասում, որ քիչ բան է արվել, որպեսզի մենք ունենանք մեր երազանքի դատարանները, բայց, ցավոք, նաև ներկայիս քաղաքական իշխանությունը բազմաթիվ անգամներ պնդել և նշել է, որ այդ արդյունքները, որոնք արվել են դատական համակարգում, բավարար չեն»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Վերջինս նաև հայտարարեց, որ եթե լինի վստահության քվե, ինքը կլինի ԲԴԽ-ի այն անդամներից մեկը, որ կգործի արդար:

«Իսկ դա արդեն բավական է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան բոլոր այն թվարկածս պաշտոններում ու հանգամանքներում, որ ինձ շանս է տրվել ունենալ: Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը և»,- ընդգծեց Կարեն Անդրեասյանը:

Նույն շարքից