Միջազգային 

ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում. Զախարովա

analitik.am
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում խաղաղություն և կայունություն պահպանելու գործում։ Ամենշաբաթյա ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրեց, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։
20 տարի առաջ հենց այս օրը որոշվեց միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ տրամադրել ՀԱՊԿ-ին։
«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը պատվավոր ճանապարհ անցավ։ Համատեղ ջանքերով ստեղծվեց անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ը նաև առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասաց Զախարովան։
Նա ընդգծեց, որ այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը ռազմաքաղաքական կառույցի հասունության վառ հաստատումն էր։
Այժմ հետևողականորեն ձևավորվում են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ հավաքական ուժերի մասնակցության պայմանները։ Նրա խոսքով` ՀԱՊԿ գործընկերների հետ համագործակցության հետագա զարգացումը Ռուսաստանը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Նույն շարքից