Միջազգային 

Մոսկվան համապարփակ առաջարկներ է փոխանցել Բաքվին և Երևանին

analitik.am

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր կնքելու իր «համապարփակ առաջարկները»։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համալիր աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանի երկու մերձավոր պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, որոնք մեր դաշնակիցներն են, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին։ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այդ թեմայով խորհրդակցությունների համար մի շարք այցեր է կատարել տարածաշրջան»,-ասել է նա։

Զախարովան նաև հայտարարել է, որ «ոմանք փորձում են կասկածել Ռուսաստանի դերի մեջ կամ ՌԴ անգործության մասին խոսել՝ ցանկալին որպես իրականություն ներկայացնելով»:

«Այո, դա անում ենք ոչ թե ինչ-որ ամսաթվի կամ ինչ-որ գեղեցիկ ֆորմատի տակ, այլ այնպես, որ այն ամրապնդվի կոնկրետ արդյունքներով։ Մենք չենք զբաղվում հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա։ Մենք գործում ենք ու պատմում այն մասին, թե ինչ է հաջողվել անել»,- ասել է նա ։

Զախարովան նշել է, որ, հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմատիկայի բարձր զգայունությունը, նպատակահարմար չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները:

Նույն շարքից