Միջազգային 

Ադրբեջանում ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի ՊՆ-ին քննադատած պահեստազորի գնդապետը

analitik.am

Բաքվի ռազմական դատարանը ազատազրկման է դատապարտել պահեստազորի գնդապետ Էլնուր Մամեդովին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատարանի դատավճիռը հրապարակվել է այսօր, որի համաձայն նա կազատազրկվի 6 ամսով:

Նշվում է, որ Մամեդովը սոցիալաական ցանցերով քննադատել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարությանը, ՊՆ կադրերի բաժնի պետին:

Ըստ լրատվամիջոցի՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, թե Մամեդովի պնդումները, իբր, չեն համապատասխանում իրականությանը:

Նույն շարքից