Ռազմական 

Այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան. Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ

analitik.am

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան:

«Այսօր ԵՄ մշտադիտարկողների նախնական խումբը ժամանում է Երևան։ Անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի հարցումին արձագանքելու համար։ ԵՄ տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և տեղում աջակցել հայ-ադրբեջանական կայունացմանը», - գրել է նա։

Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու պայմանավորվածություն ձեռք է բերվել անցյալ շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրամիության խորհրդի նախագահի բանակցությունների արդյունքում։

Ըստ քառակողմ հայտարարության՝ Հայաստանը համաձայնել է ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Բաքուն, որը նախկինում մերժել էր տարածաշրջանում միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը, խոստացել էր համագործակցել «այնքանով, որքան դա կառնչվի իրեն»:

Նույն շարքից