Ռազմական 

Հայտնի է՝ քանի դիտորդ է ԵՄ-ն տեղակայելու հայ-ադրբեջանական սահմանին և երբ է մեկնարկելու առաքելությունը

analitik.am

Երկուշաբթի Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպում կանցկացնեն ԵՄ 27 երկրների արտգործնախարարները: Հանդիպման օրակարգի շրջանակում ակնկալվում է, որ նախարարները «կանաչ լույս» կտան այն քաղաքացիական առաքելության մեկնարկին, որի նպատակն է օգնել լուծելու հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր ԱԳ նախարարները պետք է հաստատեն առաքելությունը։

«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ, սպասվում է, որ երկուշաբթի նախարարները կհաստատեն այս առաքելությունը», - ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան։

«Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում կտեղակայվի մոտ 400 դիտորդ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները երկու երկրների սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։

«Մենք անձնակազմը վերցնում ենք Վրաստանում մեր առաքելությունից՝ հիմնախնդրի հրատապության պատճառով»,- բացատրել է դիվանագետը։

Հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսվի հոկտեմբերին և կտևի երկու ամիս:

Մինչ այս հանդիպումը, վերջին անգամ Ալիևն ու Փաշինյանը բանակցություններ են վարել օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Միշելի մասնակցությամբ։ Այս հանդիպումից երկու շաբաթ անց ադրբեջանական կողմը լայնածավալ ագրեսիա է սանձազերծել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով հայկական ոկղմն ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած:

Նույն շարքից