Առողջապահություն 

Եզակի վիրահատություն Արցախում. բժիշկներին հաջողվել է վերականգնել 20-ամյա երիտասարդի ամպուտացված ձեռքը. Լուսանկար

analitik.am

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Արցախում կատարված բարդ ու եզակի վիրահատության մասին:

«2022թ սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի  Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով:

Բարեբախտաբար, իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու  հետևանքով ամպուտացված վերջույթը: Շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների  գլխավորությամբ  կարևոր   որոշում  է  կայացվել վիրահատելու հիվանդին՝ գերխնդիր համարելով երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը: Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ հետվիրահատական շրջանը:

Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հիվանդի կյանքն  ու վերականգնել նրա ձեռքը։

Ու մենք այսօր մեծ հպարտությամբ  հայտնում ենք, որ Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից, նա անցնելու է հետագա վերականգնողական բուժում»:

 

Նույն շարքից