Գլխավոր Միջազգային 

Չավուշօղլուն խոսել է «Լաչինի» և «Զանգեզուրի» միջանցքների մասին

analitik.am

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայով։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում կան կյանքի կոչվելու նախագագծեր։ «Ադրբեջանը պնդում է, որ «Լաչինի» եւ Զանգեզուրի» միջանցքները պետք է նույն կարգավիճակն ունենան։ Սրանցից բացի կան նաեւ այլ նախագծեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել։ Դա պետք է կյանքի կոչվի։ ԱԳ նախարարներին հանձնարարվել է զբաղվել խաղաղության համաձայնագրի աշխատանքներով»,-ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որն ընթանում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,-շեշտել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նույն շարքից