Ռազմական 

Հայտնի է՝ Հայաստանը Հնդկաստանին ինչ զինամթերքի պատվեր է տվել

analitik.am
Հայաստանը հնդկական «Solar group» ռազմաարդյունաբերական ընկերությանը «Pinaka» ռեակտիվ համազարկային կրակի համակարգերի մատակարարման պատվեր է տվել։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Սաթյանարայան Նուվալը, գրում է ՌԻԱ Նովստին։
Նրա խոսքով` հնդկական կողմը այդ պատվերը պետք է կատարի երկու տարվա ընթացքում։
«Pinaka-ի արդիականացված հրթիռային համակարգի պիտանելիությունն ու հեռահարությունը ավելի երկար է, քան նախորդ տարբերակինը, բայց գինը գրեթե նույնն է»,– ասել է նա։
Նուվալը հավելել է, որ «Pinaka» ռեակտիվ համազարկային կրակի համակարգերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Նիգերիան և Ինդոնեզիան։

Նույն շարքից