Տնտեսություն 

Դոլարն ու եվրոն թանկանում են

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 8-ին, կազմել է 396.21  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.93 դրամ (աճել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 453.70 դրամ (աճել է 0.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.50 դրամ (աճել է 0.13 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 392-397 դրամով, վաճառվում է 402-406 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 382-391 դրամով, վաճառվում է 399-411 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.55-6.28 դրամով, վաճառվում է 6.45-6.78 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

Դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 402-403 դրամով:

Եվրոն գնվում է 391-395 դրամով, վաճառվում է 400 դրամով:

Ռուբլին գնվում է 6.20 դրամով, վաճառվում է 6.35-6.40 դրամով:

Նույն շարքից