Բարի օր Քաղաքականություն 

Ալիևը կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու համաձայնությունը. Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահը խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու հանաձայնությունը:

«Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու համաձայնությունը։ Տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու համար», - գրել է Փաշինյանը։

Նույն շարքից