Գլխավոր Քաղաքականություն 

Թուրքիայի նախագահի և իմ ասածներն անհամատեղելի չէին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հարցերի:

Լրագրողի հարցին, թե ինչ տպավորություն ստացավ Թուրքիայի նախագահի հետ շփումից, Փաշինյանը պատասխանեց.

«Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ դրական տպավորություն եմ ստացել, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ և՛ հեռախոսազրույցը, և՛ հանդիպումը ես գնահատում եմ դրական: Գնահատում եմ դրական այն առումով, որ խոսակցությունը, բովանդակությունը մեր խոսակցության, Թուրքիայի նախագահի և իմ ասածներն անհամատեղելի չէին իրար հետ, ինչի տպավորությունը երբեմն կարող է ստացվել, այսպես ասված, մամուլի համար արված հայտարարություններից: Եթե չեմ սխալվում, այս զրույցների ժամանակ էլ ասել եմ, որ մեծագույն խնդիր եմ համարում, որ մենք փակ կամ բանակցությունների սեղանի շուրջ ասենք նույնը բովանդակային առումով, ինչ ասում ենք ասենք օրինակ հարցազրույց տալիս, ուղիղ եթերում: Եվ այս խնդիրը կա: Սա չի նշանակում, որ կա՛մ մենք, կա՛մ Թուրքիան իր որևէ դիրքորոշումից հրաժարվել է բանակցային սեղանի շուրջ, ոչ, դա չի նշանակում: Խոսակցության մեջ ուղղակի իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն, և եթե լինի հետևողական աշխատանք, լինի իսկապես քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթներըկարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»:

Նույն շարքից