Տնտեսություն 

Հայկական ընկերությունը պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից

analitik.am

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Միլանդր» ԲԸ միկրոսխեմաներ արտադրող ընկերության, ինչպես նաև դրա հետ կապված երեք ընկերությունների նկատմամբ՝ Հայաստանից, Թայվանից և Շվեյցարիայից։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ երկուշաբթի օրը տարածված գրավոր հայտարարության մեջ։

Միաժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեփական սեւ ցուցակում է ներառել Հայաստանում գործող Milur Electronics LLC ընկերությունը, շվեյցարական Milur SA-ն, ինչպես նաեւ Թայվանական Sharp Edge Engineering Inc-ը: Ընդգծվում է, որ բոլոր երեք ընկերությունները կապված են «Մմիլանդր ՊԱԿ» - ի հետ։

Նույն շարքից