Բարի օր Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը խայտառակ իրավիճակում է հայտնվել

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն իշխող ուժը որոշել է արդեն այսօրվանից պայքարել Երևանը պահելու համար: Իշխանություններն իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են իրենց թեկնածուից սուպերքաղաքապետի կերպար կերտելու համար. նա քնում է «երևանցիների մասին մտածելով», արթնանում՝ «երևանցիների մասին երազ տեսած»:

Տիգրան Ավինյանը գիշեր-ցերեկ ման է գալիս Երևանի տարբեր շրջաններում, զրուցում քաղաքացիների հետ, լսում բարձրացված խնդիրները, դեմքի զարմացած արտահայտություն ընդունում՝ իբր այդ խնդիրներից տեղյակ չէ: Ավինյանին մեկ կարող ես տեսել մետրոյի չկառուցված Աջափնյակի կայարան տանող ռելսերին, մեկ՝ Օղակաձև այգում չգործող բուդկաներ քանդելիս, մեկ Բարեկամության էստակադայի վրա պպզած: Միամիտներն անգամ կարող են կարծել, որ կա ոչ թե մեկ, այլ մի քանի Ավինյան, ու այդ բոլոր ավինյանները կաշվից դուրս են գալիս երևանցիների դարդերին դարման անելու համար:

Իսկ իրականում Ավինյանն ուղղակի ուզում է փոխվարչապետի պաշտոնից հետո նոր բարձր պաշտոնը ստանձնել՝ կարծես փորձելով նաև ապացուցել չկամ թիմակիցներին, որ իրենից ինչ-որ բան է ներկայացնում և կարող է ավելի լավ օգնել քպ-ական բիզնեսմեններին Երևանում իրենց հետաքրքրություններն առաջ տանելու համար:

Դե իսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին մնում է միայն ցածրակարգ հումորներ անել քաղաքապետարանում ժողովների ժամանակ ու ծիծաղել սեփական հումորների վրա: Նա արդեն համակերպվել է մտքի հետ, որ իր օրերն այդ պաշտոնում հաշված են ու օր է մթնեցնում բարձր աշխատավարձի դիմաց:

Ինչ վերաբերում է դեռ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, ապա վերջինս իր պայքարում այնքան է «ազարտի ընկել», որ այդ ընթացքում հասցրել է յուրացնել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանի կարգախոսը: Հայտնի է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը բոլոր ընտրություններին մասնակցում է «Ապրելու երկիր» կարգախոսով, ուղղակի՝ կախված, թե որտեղ են լինում, այն փոխվում է: Երևանի դեպքում այն հնչում է «Ապրելու Երևան»: Մեսրոպ Առաքելյանն էլ իր գրառումներից մեկում, որը կատարել է հուլիսին, բառացի գրել է «Երևանը պետք է դառնա քաղաք մարդկանց համար», դե Ավինյանն էլ առանց երկար-բարակ մտածելու, աննշան փոփոխություններ է կատարել ու «հորինել» «Երևանը քաղաք է մարդկանց համար» կարգախոսը: Մարդը որոշել է քարոզարշավ անել ուրիշի կարգախոսով:

Ի դեպ, երեկ տեսանյութ հրապարակվեց սոցկայքում, թե ինչպես է Ավինյանը խայտառակ վիճակում հայտնվում: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Ավինյանի քարոզարշավի ժամանակ մի քանի մետր այն կողմ ինչ-որ քաղաքացի ինչ-որ բան անում: Իսկ թե ինչ է անում այդ քաղաքացին, կարող եք տեսնել տեսանյութում:

 

Նույն շարքից