Միջազգային 

Արևմուտքն ու Իսրայելը քաղաքացիական պատերազմ էին ծրագրել Իրանում. Իրանի ԱԳ նախարար

analitik.am

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ թշնամիները թիրախավորել են Իսլամական Հանրապետության ամբողջականությունը և իրանական ինքնությունը, սակայն ժողովրդի խելամտությունը նրանց հիասթափեցրել է:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, իրանցի դիվանագետն այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Արևմտյան անվտանգության ծառայությունները, իսրայելական կեղծ ռեժիմը և որոշ արևմտյան քաղաքական գործիչներ, որոնք Իրանում ծրագրել էին քաղաքացիական պատերազմ, ավերում և քայքայում, պետք է իմանան, որ Իրանը Լիբիա կամ Սուդան չէ», - գրել է Ամիր Աբդոլլահյանը։

Նրա խոսքով՝ այսօր թշնամիները թիրախ են դարձրել Իրանի ամբողջականությունն ու իրանական ինքնությունը։ Գրառման վերջում նա օգտագործել է «Հզոր Իրան» հեշթեգը։

Նույն շարքից