Միջազգային 

Եվրախորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր

analitik.am

Եվրահորհրդարանը Ռուսաստանը կհռչակի ահաբեկչությանը հովանավորող երկիր, բանաձևի տեքստը համաձայնեցվել է։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը։

«Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի միջև չորս ժամ տևած բանակցություններից հետո տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», - գրել է Անդրիուս Կուբիլիուսը։

Ինչպես հավելել է քաղաքական գործիչը, տեքստի առանցքային կետն այն է, որ «Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչում է որպես ահաբեկչությանը հովանավոր և ահաբեկչական միջոցներ կիրառող պետություն»։

Նույն շարքից