Միջազգային 

Թուրքիայում շարունակում են թիրախավորել ալևիներին

analitik.am

Թուրքիայի Մերսին քաղաքում հերթական անգամ թիրախավորել են ալևիներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երեկ ալևիների տան դռների և արտաքին պատերի վրա հայտնվել են X-ի նշաններ:

Մերսինի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ դեպքի առնչությամբ արդեն ձերբակալվել է մեկ անձ:

Վերջինս խոստովանական ցուցմունքում ընդունել է իր մեղքը, բայց նշել, որ իր քայլը որևէ գաղափարական միտում չի ունեցել:

Նշվում է, որ  նման նշաններ հայտնվել են ալևիներին պատկանող միանգամից մի քանի տների վրա:

Նույն շարքից