Միջազգային 

Իրանում ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել

analitik.am

Իրանի իրավապահ մարմինները երկրի հյուսիս–արևմուտքում ահաբեկչական խմբավորում են ձերբակալել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Արևմտյան Ադրբեջանում բացահայտվել և ձերբակալվել են անկարգությունների հետ կապված ահաբեկչական խմբավորման բոլոր անդամները։ Նրանք ծրագրում էին երկիր ապօրինի ճանապարհով զենք ու զինամթերք անցկացնել և օգտագործել այն անկարգությունների ժամանակ` Իրանի քաղաքներում անվտանգության սպառնալիք ստեղծելով», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ձերբակալվածները խոստովանել են, որ մտադիր էին անկարգությունների ժամանակ զենք կիրառել ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական բնակչության դեմ։
Գործակալության տվյալներով` նրանց անմիջականորեն ղեկավարել են օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներ և արևմտյան երկրներից մի շարք հակակառավարական տարրեր։

Նույն շարքից