Միջազգային 

Ադրբեջանցիների հակաիրանական հերթական պարզունակ սադրանքը

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.

Ադրբեջանական BakuTV հեռուստաալիքը հերթական հակաիրանական սադրանքն է իրականացրել։

Եղանակի տեսության ժամանակ հեռուստահաղորդավարուհին եթերում հայտարարել է.

«Չնայած փոփոխական ամպամածությանը, կարծում ենք, որ Թավրիզում արևոտ եղանակ է լինելու։ Առողջ եղեք, հարգելի հարավային ադրբեջանցիներ»։

Ընդ որում, հաղորդավարուհին գլխից ցուցադրաբար հանել է գլխաշորը՝ այդպիսով ակնարկելով Իրանում վերջին զանգվածային ցույցերի պատճառի մասին։

 

Նույն շարքից