Հասարակություն 

Մահացել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կինը

analitik.am

Մահացել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կինը: Այս մասին հաղորդել է Լոռու մարզպետարանը:

«Լոռու մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի սիրելի տիկնոջ՝ Մայա Խաչատրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ և իր ցավակացությունն է հայտնում Արամ Խաչատրյանին, զավակներին, բոլոր հարազատներին ու մտերիմներին:

Հազա՜ր ափսոս, սիրելի Մայա, կարճ ժամանակամիջոցում դու կարողացար մտերմանալ և ընկերանալ ողջ կոլեկտիվի հետ:

Ծանոթի ու անծանոթի հանդեպ Քո անսահման բարությամբ ու հոգատարությամբ Դու անսահման ջերմություն էիր սփռում շուրջբոլորդ, լույս ճառագում:

Հանգչե՛ս խաղաղությամբ:

Մայա Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 21-ին, ժամը13.00֊ին՝ նույն վայրից»,- ասված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։

Նույն շարքից