Միջազգային 

Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

analitik.am

Նախագահի աշխատակազմը մերժել է արեւմտյան երկրների միջեւ գաղտնի բանակցությունների հնարավորությունը եւ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիեւ։ Նա արդեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ուկրաինայի առաջնորդը Telegram-ում ցուցադրել է բրիտանական վարչապետի հետ հանդիպման կադրերը եւ ընդգծել, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը հզոր է եղել ռուսական ներխուժման առաջին օրերից:

«Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան հզոր դաշնակիցներ են եղել։ Այսօրվա հանդիպման ժամանակ մենք մեր երկրների եւ համաշխարհային անվտանգության համար կարեւոր հարցեր քննարկեցինք»,- ասել է Զելենսկին։

Նախագահը հավելել է, որ Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան միասին ավելի ուժեղ են։

Միաժամանակ Սունակը հայտարարել է, որ Բրիտանիան մինչեւ վերջ կաջակցի Ուկրաինային։

«Բրիտանիան գիտի, թե ինչ է նշանակում պայքարել հանուն ազատության։ Մենք քեզ հետ ենք մինչեւ վերջ, Վլադիմիր»,- գրել է Սունակը Twitter-ում։

Նույն շարքից