Միջազգային 

Պեսկովը հայտնել է՝ արդյո՞ք նախատեսվում է մոբիլիզացիայի 2-րդ ալիք

analitik.am

Կրեմլը չի քննարկում մոբիլիզացիայի երկրորդ ալիքը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա պարզաբանել է, որ «չի կարող խոսել ՌԴ ՊՆ-ի փոխարեն», գրում է kommersant.ru-ն։

«Այս մասին ոչ մի քննարկում չկա։ Ինչ վերաբերում է ՊՆ-ին, ես չեմ կարող ՊՆ-ի փոխարեն խոսել։ Կրեմլում այս հարցի շուրջ քննարկումներ չկան»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։

Նա այսպես է մեկնաբանել Ռուսաստանում մոբիլիզացիայի երկրորդ ալիքի անցկացման հնարավորության մասին Telegram-ի ալիքներում հայտնված հաղորդագրությունները։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք էր հայտարարել: Հոկտեմբերի 31-ին նա հայտարարել է դրա ավարտի մասին։ ՌԴ նախագահի խոսքով՝ մոբիլիզացվել է 318 000 մարդ։

Նույն շարքից