Միջազգային 

Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները չեն կարողացել պայմանավորվել

analitik.am

Սերբիայի եւ Կոսովոյի առաջնորդները Բրյուսելում տեղի ունեցած արտակարգ բանակցությունների ժամանակ չեն կարողացել պայմանավորվել Կոսովոյում սերբերի կողմից օգտագործվող ավտոմոբիլային համարանիշների շուրջ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Առավոտյան ժամը ութից երկար ժամերի քննարկումներից հետո երկու կողմերն էլ որոշման չեկան»,- ասել է Բորելը: «Կարծում եմ՝ մեծ պատասխանատվություն կա այսօրվա բանակցությունների ձախողման եւ ցանկացած էսկալացիայի ու բռնության համար, որը կարող է տեղի ունենալ տեղում առաջիկա օրերին»,- հավելել է նա։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր համար անհասկանալի պատճառներով չեն կարողացել որեւէ համաձայնության գալ։ «Ալբանական կողմը ոչինչ չէր ուզում ընդունել»,- Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի եւ Բորելի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վուչիչը։

Նույն շարքից