Միջազգային 

Բայդենը ներում է շնորհել երկու հնդկահավի

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել հնդկահավերին Գոհաբանության օրվա կապակցությամբ և կոչ է արել ամերիկացիներին երախտապարտ լինել և միավորվել։

«Շոկոլադ և Փոքրիկ, ես ներում կշնորհեմ ձեզ», - ասել է Բայդենը Սպիտակ տան բակում ավանադական արարողության ժամանակ։

«Կարճ ասեմ, ոչ ոք չի սիրում սառը հնդկահավը»,- կատակել է ԱՄՆ նախագահը։

«Սա հատուկ ժամանակ է»,- ամերիկացիներին հիշեցրել է Բայդենը գալիք տոնի էության մասին։ «Որպես երկրագնդի ամենամեծ երկիր՝ եկեք երախտապարտ լինենք»,- հավելել է նա։

«Ժողովուրդ, բոլոր քաղաքական կռիվների ֆոնին, որոնց մասին դուք լսում եք, եկեք հիշենք մի բան, սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, և չկա որևէ բան, որը դուրս կգա մեր՝ մեր երկրի վերահսկողությունից, եթե մենք դա անենք միասին»,-ը ընդգծել է Բայդենը։

Այս տարի Սպիտակ տանը ներման արարողությանը մասնակցելու համար ընտրվել են Շոկոլադ և Փոքրիկ հնդկահավերը։ Դրանց Վաշինգտոն են բերել Հյուսիսային Կարոլինայից: Ներման նախորդ գիշերը հնդկահավերն անցկացրել են Վաշինգտոնի շքեղ հյուրանոցներից մեկում։

Նույն շարքից