Միջազգային 

Գիշերով եկողները մահացու սխալ արած կլինեն. Հունաստանի Գլխավոր շտաբի պետը՝ թուրքերին

analitik.am

Հունաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսն արձագանքել է Էրդողանի՝ Աթենքին ուղղված «Մի գիշեր անսպասելի կարող ենք գալ» սպառնալից հայտարարությանը։ Գեներալը մասնավորապես ասել է, որ Հունաստանի ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու հարցին ոչ ոք չի կարող մատների արանքից նայել։

«Խաղաղություն ենք ցանկանում և այն խրախուսելու համար աշխատում ենք»,- նշել է Կոնստանտինոս Ֆլորոսը։

Հունաստանի զինված ուժերին նվիրված օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը խոսելիս՝ Ֆլորոսը հիշեցրել է Մարաթոնի ճակատամարտի մասին՝ ասելով. «Նրանք, ովքեր գիշերով գալու մահացու սխալը կանեն, մի նոր Մարաթոնի առաջ դեմ առ դեմ կկանգնեն։

Նշենք, որ Էրդողանը թուրք-հունական լարվածության ֆոնին հաճախ է հիշատակում «գիշերով անսպասելիորեն գալու» դրվագը՝ նկատի ունենալով 1974թ. թուրքական զորքերի ներխուժումը Կիպրոս։

Այդ օրերին թուրքական ռադիոն անընդհատ միացնում էր «Bir gece ansızın gelebilirim» (Մի գիշեր անսպասելի կարող ենք գալ) սիրային երգը, որը հեռարձակվում էր հատուկ Կիպրոսի հույն և թուրք բնակչության համար՝ իբրև ազդակ, որ Կիպրոսի թուրքերը հունական լծից ազատվելու համար օգնության են կանչում իրենց եղբայրական Թուրքիային։

Նույն շարքից