Միջազգային 

Ի՞նչ են հուշում Թուրքիայում անցկացված սոցհարցումները. արդյո՞ք Էրդողանը վերընտրվելու շանսեր ունի

analitik.am

Թուրքական իշխանամերձ «Areda Survey» վիճակագրական-հետազոտական ընկերությունը 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացրել է հերթական սոցհարցումը, ըստ որի՝ ներկայիս նախագահ Էրդողանն առաջին փուլով վերընտրվելու շանսեր չունի։

Հարցումն անցկացվել է սույն տարվա հոկտեմբերի 26-ից 31-ն ընկած ժամանակահատվածում  26 նահանգում 18 տարեկանից բարձր 2.000 քաղաքացիների շրջանում։

Մասնակիցները պատասխանել են «Եթե այս շաբաթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը և  նախագահի ո՞ր թեկնածուի օգտին կքվեարկեք» հարցին։

Պատկերն այսպիսին է․

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) - 38․1%
«Ժողովրդահանրապետական կուսակցություն»  (ԺՀԿ-CHP) - 25%
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP) - 10․5%
«Լավ կուսակցություն» (İYİ Parti) - 10․2%
«Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) - 10․1%
«Նոր բարօրություն կուսակցություն» (Yeniden Refah Partisi)-1․5%
«Հաղթանակ կուսակցություն» (Zafer Partisi) - 1․3%
«Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն» (Deva Partisi) - 1․2%

Այլ կուսակցությունները ստացել են մեկ տոկոսից էլ քիչ ձայներ։

Էրդողանը՝ իբրև նախագահի թեկնածու, ստացել է ձայների 48․6%, Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր ԺՀԿ-ի անդամ Մանսուր Յավաշը՝ 19․4%, իսկ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 16․9%։

Նույն շարքից