Միջազգային 

Բելառուսական պատվիրակությունը Երևան է ժամանել ռազմական օդանավով

analitik.am
 Sputnik Բելառուսը հայտնում է, որ Բելառուսի պատվիրակությունը Երևան է ժամանել, որտեղ նոյեմբերի 23–ին կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը։
Պատվիրակությունը, որի կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ու արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Երևան է ժամանել Իլ-76ՄԴ ռազմական օդանավով։
«Մենք պետք է վերցնենք, ընդլայնենք այն դրականը, որ ստեղծվել է և հաջորդ տարի մաքուր խղճով նախագահությունը փոխանցենք մյուս երկրին», – հայտարարել է Բելառուսի ԱԽ պետքարտուղարը։
Ինչպես հայտնում է Բելտան, օդանավն օգտագործվել է այս տարվա հունվարին Բելառուսի խաղաղապահ զորախումբը Ղազախստան տեղափոխելու համար։

Նույն շարքից