Միջազգային 

Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ

analitik.am

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հեռախոսով քննարկել է տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին հաղորդվում է նախարարների կաբինետի կայքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ վարչապետ Ալի Ասադովի հետ։ Ի շարունակություն 2022 թվականի նոյեմբերի 17-ին Բաքվում կայացած բանակցությունների՝ կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության արդիական հարցեր։ Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը հատուկ ուշադրություն են դարձրել տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից