Քաղաքականություն 

Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան

analitik.am

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Պատրուշևը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, կայցելի Երևան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին և կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նույն շարքից