Միջազգային 

Թուրքիայում 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ և ավերածություններ

analitik.am

Թուրքիայում՝ Մարմարի ծովի շրջանում, 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Ստամբուլում, Անկարայում և մի շարք այլ խոշոր քաղաքներում։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը հասել է 46-ի, մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 6.81 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի բազմաթիվ նահանգներում։

Նշվում է, որ կան ավերածություններ։  Դպրոցներում պարապմունքները դադարեցվել են։

Նույն շարքից