Միջազգային 

Ֆրանսիական թերթը Թուրքիային մեղադրել է խաղաղ բնակչությանը թիրախավորելու մեջ

analitik.am

Թուրքիայի կապի նախարարությունը բուռն է արձագանքել ֆրանսիական «Lorient Le Jour» թերթի այն դիտարկմանը, ըստ որի՝ Թուրքիան թիրախավորում է խաղաղ բնակչությանը։

Թուրքական պետական գերատեսչությունն այդ պնդումներն անվանել է մանիպուլիացիա։ Հրապարակմանն արձագանքել է այպես կոճված ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի համակարգող Իդրիս Քարդաշը։

Նա նշել է, որ իբր Թուրքիայի օդուժի գործողություններն ուղղված են ահաբեկիչների դեմ, իրականցվում են միջազգային իրավունքին համապատասխան և կապ չունեն ֆրանսիական մամուլում նշված փախստականների ճամբարի հետ։

Թուրքական կողմը մեղադրել է նաև ֆրանսիական թերթին լրագրողական էթիկան խախտելու մեջ։

Նույն շարքից