Հայաստան 

Շուրջ 4 ժամ է՝ «Հանրապետական» հիվանդանոցի բուժառուները մնացել են առանց էլեկտրաէներգիայի. ահազանգ

analitik.am

Մոտ 4 ժամ է Երևանի «Հանրապետական» հիվանդանոցում լույս չկա:

Analitik.am-ին ահազանգեցին, որ արդեն բավականին երկար ժամանակ է հիվանդներին բժիշկները զննում են լապտերներով, միացված սարքավորումները լույս չլինելու արդյունքում չեն գործում, իսկ հիվանդանոցի ադմինիստրացիան էլ ասում է, թե խնդիրն իրենց հետ կապ չունի, ՀԷՑ-ը պետք է լուծում տա, իսկ թե երբ լուծում կտա, հայտնի չէ: Analitik.am-ը փորձեց կապ հաստատել ՀԷՑ-ի հետ, սակայն այդպես էլ պատասխան չստացանք: Հետևաբար, հորդորում ենք պատկան մարմիններին զբաղվել խնդրի լուծմամբ, քանի որ, ըստ ահազանգերի, նոր վիրահատված, ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, իսկ հիվանդանոցը երկար ժամանակով հոսանքազրկելը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

 

Նույն շարքից