Քաղաքականություն 

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն այն լրամշակման կարիք ունի. Զաս

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն այն լրամշակման կարիք ունի։

«Փաստաթուղթը գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանում, համաձայնեցվել է ներկա ծանր իրավիճակում միջոցառումների համալիր՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։ Այն ընդհանուր առմամբ պատրաստ է, սակայն պետք է վերջնական տեսքի բերվի: Հանձնարարվել է լրամշակել եւ ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- հայտնել է Զասը։

Նրա խոսքով` նույնը վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին` այնտեղ նույնպես որոշվել է մի շարք ճշգրտումներ կատարել։ Ըստ նրա` այս ամենը նորմալ գործընթաց է, քանի որ չկան միջազգային կազմակերպություններ, որտեղ բոլորը նույն կերպ են մտածում։

Նույն շարքից