Միջազգային 

Ուկրաինան 35 գերի է հանձնել Ռուսաստանին

analitik.am

Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը վերադարձրել է ուկրաինական գերությանից  35 զինծառայողի։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 23-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 35 ռուս զինծառայող, որոնց կյանքին գերության մեջ վտանգ էր սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժական և հոգեբանական օգնություն։

Նույն շարքից