Միջազգային 

ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները 2023 թվականից կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։

«2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ, կարծում է, արդարացված կլինի, եթե Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ներկայացնի նրան, եթե նպատակահարմար է գտնում։

Նույն շարքից