Հայաստան 

Գույքահարկի վճարման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 1-ն է. Քաղաքապետարանը զգուշացնում է

analitik.am

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․

«Ինչպես գիտեք, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, այդ թվում գույքահարկը պետք է լինի միայն անկանխիկ ձևով:

Ինչպե՞ս
Մուտք եք գործում yerevan.am-ի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին , մուտքագրում անհրաժեշտ տվյալներն ու վճարում:

Ի դեպ, գույքահարկը կարող եք վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում:
Վճարեք մինչև դեկտեմբերի 1-ը և խոսափեք տույժերից»:

Նույն շարքից