Միջազգային 

Փաշինյանն իրավունք ունի խոսել ֆիասկոյի մասին, բայց ՀԱՊԿ–ի ջանքերը պահանջված են. Պեսկով

analitik.am

Փաշինյանն իրավունք ունի ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատել որպես ֆիասկո։ Այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում, մեկնաբանելով ՀՀ վարչապետի ելույթը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այսպես դիտարկել իրավիճակը, բայց մյուս կողմից ՀԱՊԿ-ի պահանջարկն այս իրավիճակում ակնհայտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև ասել է, որ ՀԱՊԿ–ը պետք է որոշի հետագա անելիքները` իրավիճակի կարգավորմանն աջակցելու, լարվածությունը նվազեցնելու, խաղաղարար դերակատարում ունենալու համար թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, և որպեսզի հայկական կողմի բոլոր կասկածները փարատվեն։

Նույն շարքից