Իրավական 

Գագիկ Ծառուկյանի գործով երկու տասնյակից ավելի մեղադրյալներ կան

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ավելի քան երկու տարի ընթացող քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Խաչատրյանն ասաց, որ վերջին շրջանում Ծառուկյանի վերաբերյալ որեւէ գործողություններ չեն իրականացվել։

Նշենք, որ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Այս գործով շուրջ երկու տասնյակ մեղադրյալներ կան։

Ծառուկյանը կալանավորվել էր 2020 թվականի սեպտեմբերի 25-ին եւ նոյեմբերի 13-ին՝ ազատ արձակվել։ Նա ազատ է արձակվել 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Նույն շարքից