Ռազմական 

ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման շոշափվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մասնակցել կարգավորմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս թեման շոշափվել է, միանգամայն անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական, դեռ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, կան որոշակի նրբերանգներ, բայց այս թեման օրակարգում է»,- լրագրողներին ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է բոլոր հնարավոր ջանքերը, որոնք կհանգեցնեն խաղաղ կարգավորման։

«Բայց Ռուսաստանն ինքը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները ֆիքսվել են Երևանի և Բաքվի կողմից: Եվ մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով երկրները կարիքը կունենան այդ ծառայությունների»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ծառայությունները պահանջված են։

Պեսկովը հիշեցրել է, որ սահմանին իրավիճակի սրումից հետո լիազորված անձանց պատվիրակություն է ուղարկվել զեկույց կազմելու համար։

«Դա երեկ նույնպես քննարկվել է արտգործնախարարների կողմից, այսօր էլ է քննարկվել, այս թեմայով զրույցը կշարունակվի»,- ասել է նա։

Նույն շարքից