Միջազգային 

Չավուշօղլուն ասել է, թե ինչ ձևաչափով կավարտվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմն, այսպես թե այնպես, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում ունեցած հաջողությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայի համալսարաններից մեկում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովում, փոխանցում է Anadolu-ն։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անթալիայում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումից, ինչպես նաև Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների դեմ առ դեմ հանդիպումից հետո կողմերը մոտ էին հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, սակայն հետո կողմերը հրաժարվեցին երկխոսությունից։ «Այսօրվա պայմանները լրջորեն տարբերվում են այն պայմաններից, որոնք կային մարտին։ Կան նոր իրողություններ. Իրավիճակն ավելի բարդ է, բայց հույսը չպետք է կորցնել»,- ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով, ռազմական բաղադրիչի վրա հույս դնելու դեպքում «կա վտանգ, որ պատերազմը կարող է ձգվել տասնամյակներով»։

Թուրք նախարարն ընդգծել է, որ նախագահ Էրդողանը միակն է ՆԱՏՕ-ի ղեկավարներից, ով կարող է հավասար հիմունքներով շփվել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հետ։ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի ​​նշանակում հրաժարվել Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ երկխոսությունից։ Կարեւոր է ճիշտ հավասարակշռության պահպանումը»,- ընդգծել է նախարարը։

Նույն շարքից