Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Հայաստանի հեռանկարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) և հայտնել, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում կայացած գագաթաժողովում քննարկել են Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պեսկովը նշել է, որ երեւանյան գագաթնաժողովը հաստատել է միջոցառման նշանակությունը։ Չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, Հայաստանը շարունակելու է իր ներկայությունը ՀԱՊԿ-ում, վստահեցրել է նա։
Բացի այդ, գագաթնաժողովում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատի երկարաձգման հեռանկարները։ «Այդ թեման շոշափվել է շատ անկեղծ, շատ անմիջական, կառուցողական մթնոլորտում։ Վերջնականապես ամեն ինչ դեռ համաձայնեցված չէ, կան որոշ նրբերանգներ»,- ասել է նա՝ հավելելով, որ «թեման դեռ օրակարգում է»։