Քաղաքականություն 

Դեսպանատների համար նոր շենքեր են ուզում ձեռք բերել. «Փաստ»

analitik.am

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մի շարք երկրներում, մասնավորապես Հունաստանում, Գերմանիայում և Իտալիայում հավատարմագրված ՀՀ դեսպաններն ակտիվ հանդիպումների մեջ են այդ երկրների տարբեր շրջանակների հետ։

Խնդիրն այն է, որ, ինչպես հայտնում է ԱԳՆ մեր աղբյուրը, առաջիկա մեկ տարվա ընթացքում եվրոպական և ասիական մոտ 10 երկրում հայաստանյան իշխանությունները մտադիր են դեսպանատների նոր շենքեր ձեռք բերել, իսկ գործընթացն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկմամբ:

Ավելին, ըստ տեղեկությունների, քննարկվող տարածքների լուսանկարներն անձամբ ուղարկում են Փաշինյանին՝ հավանություն ստանալու նպատակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույն շարքից