Քաղաքականություն 

Ինչ է տեղի ունենցել Սյունիքի պատգամավորների և «Վերածնվող Հայաստան» կուսակցության միջև

analitik.am

Սյունիքը ներկայացնող պատգամավորները այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, բայց հանդիսանում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ես, Արթուր Սարգսյանը և Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները, ես և Արթուր Սարգսյանը բացառապես հանդիսանում ենք պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան»-ի»- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց՝ օրը կգա, կխոսեն ներթիմային տարաձայնությունների մասին, բայց այս պահին դրա մասին խոսելը տեղին չի համարում:

«Մեր կուսակցության ղեկավարի հետ համագործակցությունը ավելի վաղ է դադարեցվել, բայց դա որևէ կերպ կապ չունի քրեական հետապնդման հետ»,- ասաց Գրիգորյանը և խնդրեց որևէ ուղիղ կապ չտեսնել համագործակցության դադարեցման և Վահե Հակոբյանի հանդեպ քրեական հետապնդման միջև:

Նա նշեց՝ ինքը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը և Մանվել Փարամազյանը դուրս են եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից:

Նույն շարքից