Քաղաքականություն 

Չեմ բացառում, որ կլինեն պատգամավորներ, որոնք մանդատները վայր դնելու որոշում կկայացնեն. Ագնեսա Խամոյան

analitik.am

««Հայաստան» դաշինքը, «Հայաստան» խմբակցությունն առողջ օրգանիզմ է  և հասկանալի է, որ Ալեն  Սիմոնյանի չափանիշներով խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր ու ուսապարկային սկզբունքով առաջնորդվեին, բայց մեր խմբակցությունն այդպիսին չէ»,- Ազգային ժողովում լրագորղների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ունի հստակ աղբյուրներ, ըստ որի, «Հայաստան» դաշինքը կազմալուծվելու է։

Նրա խոսքով՝ խմբակցությունում լինում են բուռն քննարկումներ, տարատեսակ կարծիքներ, մարդիկ ազատ են՝ արտահայտելու իրենց կարծիքը այս կամ այն  հարցի վերաբերյալ և որևէ մեկը սեփական կարծիքն արտահայտելու կաշկանդվածություն չունի։

Հարցին՝ հնարավոր է, որ որոշ պատգամավորներ մանդատները վայր դնեն, Ագնեսա Խամոյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել։

««Հայաստան» խմբակցությունում բռնապետական համակարգ չէ, խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Այո՛, չեմ բացառում, որ կարող են լինել պատգամավորներ, որոնք, իրենց անձնական պատճառներից ելնելով, այլ-այլ պատճառներից ելնլով, մանդատները վայր դնելու որոշում կայացնեն», - ընդգծեց նա։

««Հայաստան» խմբակցությունը բռնապետական համակարգ չէ, խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Բայց չեմ բացառում, որ կարող են լինեն պատգամավորներ, որոնք, անձնական պատճառներից ելնելով, մանդատները վայր դնելու որոշում կարող են կայացնել», - նշեց ասաց պատգամավորը, սակայն չցանկանալով անուններ հրապարակել։

Նույն շարքից