Միջազգային 

Պենտագոնի կարծիքով Թուրքիայի հարվածները Սիրիայում սպառնում են ԱՄՆ-ի զորակազմին

analitik.am

ԱՄՆ-ն մտագոված է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի նախաձեռնած «Մագիլ-սուր» ռազմական գործողության առնչությամբ:

Պենտագոնի խոսնակը, մեկնաբանելով տեղի ունեցածը, գրավոր հայտարարությամբ է հանդես եկել, որում  մասնավորապես նշում է, որ սկսված ռազմական գործողությունները վտանգում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը:

Ըստ նրա՝ Թուրքիայի վերջին ավիահարվածները Սիրիայում ուղղակիորեն սպառնում են ԻՊ-ի դեմ պայքարող ԱՄՆ զորակազմի անվտանգությանը։

Նա նաև դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած վերջին պայթյունը և նշել, որ ընդունում են Թուրքիայի մտահոգությունները:

Նույն շարքից