Միջազգային 

Լիբանանի խորհրդարանը 7-րդ անգամ չի կարողացել նախագահ ընտրել

analitik.am

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները, որոնք հինգշաբթի օրը 7-րդ անգամ հավաքվել էին նախագահական ընտրությունների համար, հերթական անգամ չեն կարողացել պետության ղեկավար ընտրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով լիբանանյան հեռուստաալիքին։

«Նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ստանալ խորհրդարանի 128 անդամներից 65-ի ձայները, ինչն անհրաժեշտ էր հաղթանակի համար», - Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:

Նրա խոսքով` ձայների առավելագույն քանակը (42), բաժին է հասել ընդդիմության թեկնածու Միշել Մուավվադին, անկախ թեկնածու Իսամ Խալիֆայի օգտին քվեարկել է 6 պատգամավոր: Եվս 50 պատգամավոր դատարկ քվեաթերթիկներ են գցել քվեատուփի մեջ։

Սպասվում է, որ հաջորդ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 1-ին, սակայն երկրի հիմնական քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի բացակայության պայմաններում այն նույնպես, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չի պսակվի։
Լիբանանի նախկին նախագահ Միշել Աունը հրաժարական է տվել հոկտեմբերի վերջին` 6-ամյա կառավարումից հետո, թեև խորհրդարանն այլ նախագահ դեռ չէր ընտրել։ Ներկա պահին նախագահի պարտականությունները կատարում է անցումային կառավարությունը վարչապետ Նաջիբ Միկաթիի գլխավորությամբ։

Նույն շարքից