Հասարակություն 

Հայտնի է՝ որքան գումար է նվիրաբերել Գագիկ Ծառուկյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

analitik.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել է 100,000,000 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Գագիկ Ծառուկյանը անհատների շարքում ճանաչվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերողների Արցախ Ադամանդ անվանակարգի 2021թ․-ի առաջատարը։ Նվիրաբերության գումարը՝ 100,000,000 ՀՀ դրամ։
Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, բարերար և գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Ծառուկյան հիմնադրամը» աջակցում է կրթական հաստատություններին ու երիտասարդական նախաձեռնություններին, սոցիալապես անապահով խավերին։
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ծառուկյանին՝ մեր զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին կանգնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից