Հասարակություն Պատահարներ 

Գեղարքունիքի մարզում Toyota Prado-ն Վարսեր գյուղի ճանապարհին մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր

analitik.am

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Սևակ Մ․-ն իր վարած Toyoya Prado մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ-4 հատվածից դեպի Վարսեր գյուղ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սևակ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպարտիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Տ․ Գնդոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Նույն շարքից