Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է 3 երկիր, որոնք գտնվում են «Ռուսաստանի ճնշման տակ»

analitik.am

Ռուսաստանը տարբեր միջոցներով ճնշում է գործադրում Վրաստանի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի վրա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումներից առաջ մամուլի ասուլիսում:

«Կհանդիպենք նաև Բոսնիա և Հերցեգովինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարների հետ։ Մեր երեք գործընկերները տարբեր ձևերով բախվում են Ռուսաստանի ճնշմանը։
Այսպիսով, մեր հանդիպման ժամանակ մենք կձեռնարկենք հետագա քայլեր՝ օգնելու նրանց պաշտպանել իրենց անկախությունը և ամրապնդել իրենց պաշտպանվելու կարողությունը»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Նույն շարքից